Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

ԴԱԻՇ-ի շարքերում՝ «մեռյալ հոգիներ»

ԴԱԻՇ-ի շարքերում՝ «մեռյալ հոգիներ»
22.12.2015 | 12:07

ԴԱԻՇ-ը դժվարություններ է կրում կոռուպցիայի և բյուրոկրատիայի բարձր մակարդակի պատճառով՝ գրում է Financial Times-ը: Սիրիայում և Իրաքում տարածքներ գրավելով ԴԱԻՇ-ը հաճախ է «ժառանգում» նաև կոռուպցիան տեղի իշխանություններից: Եվ որքան ավելի ակտիվ է ընդլայնվում խմբավորումը, այնքան ավելի ուժեղ կախման մեջ է ընկնում այն զինյալներից և պաշտոնյաներից, որոնք ծայրահեղական գաղափարախոսություններից առավել կարևորում են փողը: Թերթին ԴԱԻՇ-ի նախկին հրամանատարներից մեկն ասել է, որ ԴԱԻՇ-ի շարքերում «մեռյալ հոգիներ» կան: «Առաջնագծի հրամանատարը դիմում էր ներկայացրել 250 զինյալներին վճարելու համար, իրականում նրանք ընդամենը 150-ն էին: Երբ պաշտոնյաները հայտնաբերեցին այս կառույցները, նրանք սկսեցին ֆինանսական ադմինիստրատորների միջոցով առաքել զինյալների աշխատավարձերը: Այնուհետև ադմինիստրատորները նույնպես միացան հրամանատարների խարդախ ծրագրերին»,- պատմել է հրատարակչության աղբյուրը:

Դիտվել է՝ 1573

Մեկնաբանություններ